Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:29

Tech Week Gyumri 2022-ը կհամախմբի ՏՏ ոլորտի ավելի քան 4000 ներկայացուցչի

Tech Week Gyumri 2022-ը կհամախմբի ՏՏ ոլորտի ավելի քան 4000 ներկայացուցչի

Հուլիսի 2-4-ը Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri 2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի համայնքային զարգացման խթանման ուղղությամբ ՏՀՏ ընկերությունների ջանքերը։ Այս մասին գրում է itel.am — ը։

Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup եւ այլ միջոցառումներ:

Ակնկալվում է 4000-ից ավելի մասնակից, միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 50-ից ավելի ընկերություն, 30-ից ավելի աջակից։ Ելույթներով հանդես կգա ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչ:

Tech Week-ը կանցկացվի միաժամանակ 4 վայրում՝

• Գյումրու դրամատիկական թատրոն,
• ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ,
• Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն,
• Թումո Գյումրի։

Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Նախորդ տարի այս ձեւաչափով կազմակերպված առաջին միջոցառումը կայացել է Ստեփանակերտում, որի ընթացքում տեղի է ունեցել 5 պանելային քննարկում, զուգահեռ ընթացող 6 միջոցառում եւ երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, Կորիզ գաղափարների մրցույթ, ինչպես նաեւ բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում եւ ստորագրվել «Հայքն Աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+