Խորհրդարանը քննարկում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Ելույթի ժամանակ Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է։
Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ միայն արդյունավետ դատախազական հսկողությունը թույլ կտա լուծել այս խնդիրները, գոնե, մինչդատավարական վարույթում, իսկ արդյունավետ դատախազական հսկողությանը կարելի է հասնել հետևողական դատախազով։
«Եթե դատախազը հետևողական է գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, Ազգային ժողովի դիմաց ու պահանջի իր գործի քննությունը։ Եթե հովանավորչության նպաստող պայմանները չհաղթահարվեն, սա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը»,- նշեց նա։
Ելույթից հետո Աննա Վարդապետյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։
ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցն ապօրինի ծագում ունեցող գույքի մասով է։
Գլխավոր դատախազի թեկնածուն արձագանքեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի մասով ունենք այն ճիշտ ելման կետը, որից պետք է սկսել գործել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






