«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտողար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք այս առումով նաև հանրային պահանջ ենք արձանագրել», — Civic.am-ի հետ զրույցում նշել է պատգամավորը։
Պաշտոնազրկումները իրենց պարտականությունների չկատարելու հիմքով են, նշել է նա։ «Տվյալ մարդիկ որևէ կերպ չեն իրականացրել իրենց լիազորություններից բխող պարտականությունները։ Իշխան Սաղաթելյանը լուռումունջ այնտեղ նստած է եղել, ինչը տեսել է մեր հանրություները», — նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






