Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:28

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 4 ֆրանսիահայ կլինեն ԱԺ-ում

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 4 ֆրանսիահայ կլինեն ԱԺ-ում

Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների արդյունքներով 4 ֆրանսիահայ կլինեն ԱԺ-ում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեից։

«Ֆրանսայի խորհրդարանական ընտրութիւնները, որոնք ըստ օրինի կատարուեցան երկու հանգրուանով, աւարտեցան Կիրակի 19 Յունիսին:

Ֆրանսայի Հայ Դատի բարեկամ թեկնածուները, որոնք կը վայելէին ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբին զօրակցութիւնը, մեծաւմասամբ արձանագրեցին յաջողութիւն, մինչ թրքամէտ եւ ազերիամէտ համարեայ բոլոր թեկնածուները, որոնց դէմ զուգահեռաբար հակաքարոզչական կազմակերպուած աշխատանք տարուած էր, կրեցին ծանր պարտութիւն: Նշենք, որ յառաջիկայ հինգ տարիներուն համար, Ֆրանսայի Ազգային Ժողովին մաս կը կազմեն հայազգի չորս պատգամաւորներ՝ Սարա Թանզիլի, Կիյոմ Գասպարեան, Տիտիէ Փարաքեան եւ Աստղիկ Փանոսեան-Պուվէ, որոնց կը մաղթենք ամենայն յաջողութիւն:

Յատուկ շնորհակալութիւն կը յայտնենք նաեւ ընթացաւարտ հնգամեակի պատգամաւոր Տանիէլ Ղազարեանին, որ ունեցաւ փայլուն ու արժանապատիւ գործունէութիւն եւ միշտ գտնուեցաւ հայ համայնքի եւ Հայ Դատի կողքին, սատարելով բոլոր կարիքներուն:

Յատուկ շնորհաւորութեան արժանի է, անշուշտ, Սարա Թանզիլին, որ Ռոն-Ալփի շրջանէն ընտրուեցաւ պատգամաւոր՝ իշխող նախագահական կուսակցութեան ցանկով: Սարան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է, փոքր տարիքէն մաս կազմած է Դաշնակցութեան ընտանիքին: Ան ունեցած է ազգային-կուսակցական նկատառելի գործունէութիւն, բայց մանաւանդ՝ Հայ Դատի ծիրէն ներս, իբրեւ Յանձնախումբի աշխուժ անդամ: Ան տնօրէնն է Տեսինի Հայ Մշակոյթի Կեդրոնին:

Վստահ ենք, որ Հայ Դատի զօրակցութիւնը վայելող բոլոր պատգամաւորները պիտի շարունակեն հայանպաստ իրենց դիրքորոշումները ցուցաբերել, այս անգամ՝ Ազգային Ժողովի բարձրագոյն ամպիոնէն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+