Երբ հայտարարում եք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա դուք զրկվում եք մանևրի հնարավորությունից։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել հանրային խոսքից և պոպուլիզմից։ Չպետք է զրկենք մեր երկրի բանակցողներին ու պատասխանատուներին այդ հնարավորությունից։ Ամեն ինչ չի, որ պետք է հրապարակային ասենք», — նշեց Խաչատուրյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






