Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:52

Մամուլի տեսություն․ Հանձնարարված է «ծածկադմփոց» անել, Վանեցյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ

Մամուլի տեսություն․ Հանձնարարված է «ծածկադմփոց» անել, Վանեցյանն այսօր հանդես է գալու հայտարարությամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս տեղեկության հրապարակումից հետո ՀՀ իշխանությունները տեղեկություններ էին տարածում՝ ակնարկելով, որ Բաբայանը վերադառնալու է։ Թերթի հետ զրույցում Բաբայանին բավական լավ ճանաչողներից մեկը փոխանցել է, որ նա որևէ իշխանության հետ համագործակցության է գնում՝ բացառապես շահադիտական նպատակներ ունենալով, մասնավորապես՝ բիզնես հետաքրքրություններ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում և ՀՀ-ում որոշակի շինարարական աշխատանքների հետ կապված արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։ Ասել է թե, եթե լինեն ինչ-որ համաձայնություններ և համագործակցություններ, դրանք կլինեն զուտ բիզնես արտոնությունների տեսքով։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը հավակնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրականում նա չի ցանկանում այդ պաշտոնը։ Ավելին, նա իր մերձավոր շրջանակներում մի քանի անգամ նշել է, թե «բան չեն թողել, որ գնաս, աշխատես», ընդգծելով, թե իր հիմնական շահագրգռվածությունը բիզնեսն է ու համապատասխան արտոնությունները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը: Բանն այն է, որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, եւ վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ծավալուն փոփոխություններ են նախատեսում Ընտրական օրենսգրքում, ավելի ճիշտ՝ ԸՕ-ն «ձեւելու» են ՔՊ-ի «հագով»։ Առաջարկվող փոփոխություններից մեկով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են «Հայլուրի Հայաստանով» ուղղորդել ընտրողին։ Եթե գործող օրենսդրության պահանջն է, որ ԱԺ-ի եւ 70 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը «պարտավոր են» հեռարձակել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ՝ «ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ», ապա ՔՊ-ական նոր նախագծի հեղինակներն օրենսգրքից հանում են ընդդիմությանը լուսաբանելու պարտադիր պահանջը՝ թողնելով միայն «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովել անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որի հետևանքով 7 մարդ է տուժել և հոսպիտալացվել. երեկ պարզվեց, որ նրանցից 3-ը մահացել են: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, գործադրվել է որսորդական հրացան։ ԶԼՄ-ները գրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, ինչի հետևանքով իշխանության կողմնակիցները (այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ազգականները) դիմել են նման քայլի։ Իշխանությունները շտապեցին հերքել «քաղաքական ենթատեքստն» ու իրենց կապը նշյալի հետ, իսկ ոստիկանությունը հաղորդագրության մեջ հատուկ շեշտեց, որ միջադեպը որևէ քաղաքական շարժառիթ չունի, և այն տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա։ Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, և մասնավորաբար Ապարանում նշում են, որ իրականում հենց քաղաքական հողի վրա է եղել ողբերգական միջադեպը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների հրաժարականի պահանջով պայքարի ելած ընդդիմադիրները տարիուկես է՝ պարբերաբար պայքարի մարտավարություն են փոխում։ Մե՛կ միասնական են, հետո ապակենտրոն պայքար են հայտարարում, ինչ-որ պահի ԱԺ-ն էր դարձել պայքարի թատերաբեմ։ Փորձում են պայքարել գրված ու չգրված մեթոդներով, բայց Փաշինյանն ու իր թիմն այնքան ամուր են կառչած աթոռներից, որ ցանկացած մարտավարություն ու գործիքակազմ անզոր է նրանց դեմ։ Մեկուկես ամսվա պայքարից հետո դիմադրության շարժումը բացեց Ֆրանսիայի հրապարակը եւ այլ մարտավարություն որդեգրեց՝ վերադառնալով ելման դիրքեր։ Մեր տեղեկություններով, Արթուր Վանեցյանը, որը պայքարի վերջին փուլին չէր մասնակցում, այսօր հանդես է գալու հայտարարությամբ՝ իր սկսած պայքարը շարունակելու մասին՝ առանձնանալով դիմադրության շարժումից։ Չի բացառվում, որ նա անդրադառնա նաեւ մանդատի հարցին եւ հայտարարի այն վայր դնելու մասին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+