Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Քոչարյանը, Սարգսյանը և նրանց արբանյակ ՀՅԴ-ն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Քոչարյանը, Սարգսյանը և նրանց արբանյակ ՀՅԴ-ն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս․ Փաշինյան

Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել։ Այս մասին 2021 թվականի պետական բյուջեի կատարողական ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ 2021-2022 թվականներին Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, ու ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության:

«2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117,9 միլիարդ դրամ, որն ամենաբարձրն է եղել միջպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 1990-ականներից սկսած։ 2021թվականին Արցախի բյուջեի եկամտային մասը եղել է 174 միլիարդ դրամ, որից 128 միլիարդ դրամը Հայաստանի վճարած գումարն է»,- հավելեց նա։

Վարչապետի խոսքով՝ նախորդ տարի ծայրահեղ ընդդիմությունը երկու հիմնական թեզ էր զարգացնում․ առաջին, որ կառավարությունը միայնակ է թողել Արցախին և որդեգրել  «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը։

Այս թեմայով Նիկոլ Փաշինյանը հիասթափեցնող լուր հայտնեց՝ նախապես ասելով, որ արմատական ընդդիմությունը հատել է բոլոր սահմանները։

«Բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը, Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»,- ընդգծեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+