55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ նա անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ և ոչ մի շանս չի տվել լեհ, շվեդ և թուրք մրցակիցներին։
«Եզրափակչում մեր ըմբիշը կհանդիպի ադրբեջանցի Ֆարայիմ Մուսթաֆաևի հետ։ 65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն էլ բրոնզե մեդալի համար կպայքարի:
Մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Հովհաննիսյանը մեծ առավելությամբ հաղթել է ուկրաինացի և շվեյցարացի մրցակիցներին: Իսկ կիսաեզրափակչում ցավալի պարտություն է կրել 1:1 հաշվով հույն ըմբիշից»,-նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







