Ուկրաինացի լրագրող Իրինա Կոզյուպան պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը չպատասխանեց Ուկրաինային աջակցելու մասին իր հարցին: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը մարզիչին խնդրել է ինչ-որ բան ասել Ուկրաինայի հավաքականին և երկրի քաղաքացիներին, ինչին պատասխան չի ստացել:
«Zoom-ի ձայնը ասել է, որ դա ֆուտբոլային խաղ է, ոչ թե քաղաքականություն: Եվ մարզիչը չի պատասխանի այդ հարցին։ Նրան նույնիսկ չեն թարգմանել։ Իսպանացի Կապարոսը միայն ասել է. «Սորրի», — Կոզյուպայի խոսքը մեջբերում է «24 канал Спорт» — ը՝ հղում անելով լրագրողուհուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







