Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում:
«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը» նվիրված են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և կազմակերպվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռոսկոնցերտի կողմից՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ-պետքարտուղար Ալլա Մանիլովան:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը հյուրերին և երեկոյի մասնակիցներին փոխանցեց դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն: Ի նշան Հայաստանի հետ Ռուսաստանի դարավոր բարեկամության՝ նա Ռուսաստանի մշակույթի նախարարությանը նվիրեց հայ նկարիչ Ահարոն Ահարոնյանի հեղինակած ուղղափառ սրբապատկերը և իր խոսքում հատուկ ընդգծեց երկու ժողովուրդների հոգևոր, քրիստոնեական և մշակութային արժեքների անքակտելիությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







