Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ։ Նրա մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու: Այդ քաղաքացիներից շատերին ոստիկանները բերման են ենթարկել։
Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Իշխանական քարոզիչներին ուզում եմ ասել, որ հաջորդ անգամ, երբ գլուխ կգովեք, թե ձեր վարչապետը Հայաստանում կարողանում է ազատ շրջել, ապա հիշեք, որ այդպես «ազատ» Հայաստանում կարող է զբոսնել նաև ձեր մեծ եղբայր Ալիևը»,- գրել է նա։
Ի դեպ, Armenia Today-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում այցելելու է Այգեզարդ համայնք։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մեծ թվով ոստիկաններ են տարել Արարատի մարզ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






