Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և իրավական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև բարեվարքության ամրապնդման, ռազմաիրավական պատրաստության, զինվորական օրենսդրության կատարելագործման, զինծառայողների իրավունքների պաշտպանության և համագործակցության հեռանկարային այլ ուղղություններին առնչվող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






