Գորիս-Տաթև-Աղվանի-Կապան այլընտրանքային ճանապարհի Կապան-Շինուհայր հատվածն այս պահին անմխիթար վիճակում է, սակայն առաջիկա շաբաթներին ճանապարհը կհամապատասխանի պահանջվող չափանիշներին։ Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Մարզպետի դիտարկմամբ՝ պետք էր օր առաջ կառուցել այլընտրանքային ճանապարհ, բայց ճանապարհի երրորդ շերտը չի անցկացվել։
Վերջերս երկու անգամ մարզպետը երթևեկել է այդ ճանապարհով, իր դժգոհությունը հայտնել է շինաշխատանքների ընթացքի և որակի մասին։ Կա նաև ճանապարհի գերծանրաբեռնվածության խնդիրը, որը ևս խոչընդոտ է դառնում։
«Շատ մոտ ապագայում, խոսքը շաբաթների մասին է, ճանապարհը կդառնա անցանելի։ Մյուս կողմից՝ Վերին Խոտանանը շրջանցող և Տաթև-Լծեն ճանապարհը դառնալու են այդ ճանապարհի հիմնական հատվածը»,- մանրամասնեց մարզպետը՝ վստահեցնելով, որ ճանապարհային խնդիրներ լուծվելու են։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







