Պաշտոնավորման 100 օրն ամփոփելիս Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցրեց, որ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական կողմը պետք է հետ քաշվի դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում:
Նա հույս հայտնեց, որ դա հնարավորինս արագ տեղի կունենա, որովհետև հանրության համար էլ է շատ կարևոր իմանալ՝ վերջապես որտեղ է լինելու գիծը։
Խոսելով զորքերի հայելային հետքաշման մասին՝ նա նշեց․ «Ես այդ մասնագետը չեմ և, բնականաբար, այդքան խոր չէի կարող ուսումնասիրել, թե ինչքանով ճիշտ կամ սխալ կլինի զորքերի հայելային հետքաշումը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ կարծում եմ՝ շատ կարևոր է, որ սահմանը լինի հանդարտ մինչև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ինչին հիմա ուղղված են մեր բոլոր ջանքերը»։
Մարզպետը նաև ասաց, որ սահմանի հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկվում են Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբում, բայց իրեն տեղեկություններ հայտնի չեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







