«Դիմադրություն» շարժումն ավարտեց բողոքի ցույցը Բաղրամյան 26-ի մոտ և քայլերթով վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ՝ մշակելու հետագա գործողությունների ծրագիրը։ Ակցիայի նպատակն այն էր, որպեսզի հասարակության ձայնը լսելի դառնա ռազմավարական դաշնակից երկրի պատվիրակության համար։
Ցույցի ժամանակ հնչեցին նաև քննադատություններ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Ընդդիմությունը հայտարարեց, որ կազմակերպությունը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Հիշեցնենք, որ այս րոպեներին Բաղրամյան 26 հասցեում տեղի է ունենում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Սերգեյ Լավրովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







