Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:09

Վրաստանը մեծացնում է տարանցիկ բեռնափոխադրումների վճարները

Վրաստանը մեծացնում է տարանցիկ բեռնափոխադրումների վճարները

Վրաստանում հունիսի 20-ից տարանցիկ տրանսպորտի վճարը կբարձրանա։ Այս մասին հայտնում է bm.ge կայքը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ վերջին տարիներին Վրաստանի բյուջեից զգալի գումար է ծախսվել տարանցիկ երթուղիների կարգավորման վրա, իսկ ընթացիկ տուրքը մնացել է 2010-ինը։

«Ինչպես գիտեք, տարանցման մաքսատուրքը սահմանվել է 2010 թվականի օգոստոսի 1-ից, և 200 լարիի գումարը դեռ գործում է երկրում։ Նշենք, որ վերջին տարիներին միջազգային գործընկերների աջակցությամբ և ավելի քան 5 միլիարդ լարիի բյուջետային միջոցներով Վրաստանը ներդրումներ է կատարել երկրում միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման մեջ, և այսօր այդ ենթակառուցվածքը ակտիվորեն օգտագործվում է միջազգային փոխադրողների կողմից: Նշենք նաեւ, որ երկրի ճանապարհային ենթակառուցվածքները պահանջում են սպասարկում, ինչի համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան ֆինանսական միջոցներ։ Դրանով է պայմանավորված որոշումը, համաձայն որի տարանցիկ բեռների համար վճարը 200 լարիից կդառնա 350 լարի»,- ասված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։

Կառավարության հունիսի 7-ի որոշման համաձայն՝ հունիսի 20-ից Վրաստանի մաքսային տարածքից տարանցիկ փոխադրվող կամ վերաարտահանվող մեկ բեռնատար մեքենայի համար վճարը կկազմի 350 լարի։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականին վրացական միջանցքով անցել է 332,000 տրեյլեր՝ երկրի բյուջե վճարելով 66,4 մլն լարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+