Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:22

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումները կատարվել են 41%-ով

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումները կատարվել են 41%-ով

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ գործողությունները կատարվել են 41%-ով։ Այս մասին ասված է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի 2021թ․ իրականացման ենթակա գործողությունների մշտադիտարկման արդյունքների զեկույցում։

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։

Զեկույցում ներկայացվել են ոչ միայն մշտադիտարկման աշխատանքները, եզրակացությունը, այլև արվել են մեթոդական նկատառումներ, առաջարկություններ՝ ըստ ոլորտների։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված և 2021 թվականին իրականացման ենթակա 46 գործողություններից կատարվել է 19-ը (41%), մասնակի կատարվել է 19-ը (41%), իսկ մնացած 8 գործողությունը կա՛մ ընդհանրապես չի կատարվել, կա՛մ կատարման առաջընթացը բավարար չէ գործողության կատարումը «մասնակի» գնահատելու համար (18%)։

Ընդհանուր առմամբ, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը կարելի է գնահատել «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր է 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ է 50%-ին։

Նկատի ունենալով Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի միջին ցուցանիշները և առանձնացված ու իրավական վերլուծության ենթարկված գործողությունների ներքո գրանցած ազդեցության 101 մակարդակի արդյունքների ու իրականացված գործողությունների ոչ համապատասխան լինելը, ինչպես նաև հիմնվելով 2022 թվականի փետրվարի 9- ից 14-ը կայացած 8 ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական հանրույթի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջարկել է նոր՝ 2023 թվականից գործողության մեջ դրվող հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակել՝ հիմք ընդունելով ներկայացված զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման և նորովի մշակելու առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+