Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Մամուլի տեսություն․ Տարբերակներ են մտածում, ի՞նչ են առաջարկել իշխանությունները Մոսկվային

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ներքին իրավիճակից խիստ անհանգստացած Նիկոլ Փաշինյանը օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջոցով յուրատեսակ «գործարք» է առաջարկել Մոսկվային։ Ի մասնավորի, առաջարկի բնույթն այն է, որ եթե հունիսի 10-ին Երևան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ աջակցություն հայտնի գործող կառավարությանը, ավելին՝ որոշակի «դոզայով» քննադատություն հնչեցնի ընդդիմության հասցեին, ապա Փաշինյանը, «գցելով» ամերիկացիներին, ռուսների առջև կբացի բոլոր կենսալաբորատորիաների «դռները»։ Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ-ից երեկվա դրությամբ դեռ վերջնական պատասխան չէր ստացվել, սակայն Միրզոյանին հասկացրել են, որ եթե նույնիսկ գործարքը տեղի ունենա, ապա պետք է լինի հակառակ հերթականությամբ՝ սկզբից՝ լաբորատորիաները, հետո՝ քննադատությունը։ Համարյա հայտնի ֆիլմի նման՝ առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխությունների, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով»: Հավելենք, որ այս դրույթների ամրագրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցների օգտագործում։ Նկատենք՝ այս հավելավճարները տրվում են ամեն ամիս»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունում, այդ թվում՝ խորհրդարանական խմբակցությունում։ Բանն այն է, որ, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, Հարությունյանի կուսակցությունում լուրջ դժգոհություն կա ՀՀ իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց հրահանգված է հնարավորինս մեղմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին և ոչ մի սուր ու կոշտ հռետորաբանություն չօգտագործել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հարցում բավական լուրջ զգուշավորություն է ցուցաբերում ինքը՝ Հարությունյանը, փորձելով հնարավորինս մեղմ բառամթերք օգտագործել հայաստանյան իշխանությունների հասցեին, չնայած մի քանի անգամ փորձել է որոշակի դիրքորոշում արտահայտել։ Հատկանշական է նաև, որ մայիսի 28-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին մասնակցում էին նաև «Ազատ հայրենիք» կուսակցության և խմբակցության բավական մեծ թվով ներկայացուցիչներ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես․ կառավարումից զրկում են սարքը, եւ դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում։ Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ Սրանով է պայմանավորված, որ իշխանական կողմն իր ուզած պահին ու ժամին ֆիքսում է բողոքի ակցիաները եւ, որպես կանոն, նկարահանում ու հրապարակում ոչ մարդաշատ հանրավաքների լուսանկարներ։ Ի դեպ, սկզբում Հանրապետության հրապարակի տարածքում էր միայն խլացուցիչ տեղադրված, իսկ հիմա ամենուր է։ Մասնագետները ենթադրում են, որ հատուկ մեքենաներով դրանք ուղեկցում են երթը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ գործող իշխանությունն ուզում է ցույց տալ, թե վստահ է զգում՝ առաջին հերթին թիմակիցներին ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, բայց պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ում ու քպամերձ շրջանակներում, մեղմ ասած, այնքան էլ հանգիստ չեն: Ի մասնավորի, ընդդիմության արդեն բավականին երկար ժամանակ շարունակվող գործողությունները, ընդ որում՝ հաճախ բավականին տպավորիչ մարդաքանակով, ինչպես նաև «զադնի չդնելու» վճռականությունը լրջորեն անհանգստացնում է: Դրա վկայությունն էին նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա փախուստը կառավարությունից, ինչպես նաև իրավապահների ու ցուցարարների բախումը կառավարական ամառանոցի մոտ, որի արդյունքում եղան տուժածներ (թերթի՝ տպարան մտնելու պահին հստակ թիվ դեռևս հայտնի չէր): Թերթի տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում են ելքերի մի շարք տարբերակներ, որոնց մեջ «դոմինանտ» է արտահերթ ընտրության գնալու հնարավորությունը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+