Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում են կառավարությունից։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և կարևորել կազմակերպության փորձագիտական աջակցությունը բարեփոխումների նախագծման և իրականացման փուլում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում բարեփոխումների շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






