Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:24

Գյումրիում դիմավորել են Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին (լուսանկարներ)

Գյումրիում դիմավորել են Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին (լուսանկարներ)

Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկին, միաժամանակ հույս հայտնել, որ հետագա մրցաշարերից ևս կվերադառնա նվաճումներով: Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ լրագրողների հետ ճեպազրույցում մարզիկը նշել է, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ բոլորինը՝ մարզիչներից մինչև երկրպագուներ, իսկ այս մրցաշարին իրեն նաև սեփական երկրի պատերն են օգնել:

«4-5 օր էր մնացել մրցումներին, երբ պարզ դարձավ, որ մասնակցելու եմ. վնասվածք ունեի ու մտածում էի, որ պետք է վիրահատվեմ։ Բայց պատահաբար իմացա, որ առաջնությանը կմասնակցի նաև թուրք մարզիկ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։ Ու եթե ես չմասնակցեի, հավանականությունը մեծ էր, որ ինքը դառնար հաղթող, ու Թուրքիայի դրոշը կծածանվեր»,-պատմում է չեմպիոնը` նշելով, որ առաջնությունից միայն մեկ օր առաջ է որոշվել, որ այդ թուրք մարզիկը չի մասնակցելու:

Բաչկովն ասել է՝ նույնիսկ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր: Հիմա Հովհաննես Բաչկովը պետք է վիրահատի ձեռքը, իսկ վերականգնումից հետ պատրաստվի պրոֆեսիոնալ մենամարտի:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+