Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:47

«Ռոմայի» երկրպագուները Մխիթարյանին խնդրում են մնալ ակումբում

«Ռոմայի» երկրպագուները Մխիթարյանին խնդրում են մնալ ակումբում

Իտալական «Ռոմայի» երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին խնդրում են մնալ ակումբում։ «Ինտերի» առաջարկությամբ հրապուրված հայը Կոնֆերանսների լիգայի եզրափակչում հռոմեացիների հաղթարշավից հետո կազմակերպված երեկույթից լուսանկարներ է հրապարակել՝ «Հիշարժան օր, շնորհակալություն, Հռոմ» գրառմամբ:

Ի պատասխան՝ երկրպագուները նրան կոչ են արել մնալ ակումբում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։ Երկրպագուները հիշեցրել են երեք տարի առաջ Դանիելե Դե Ռոսիի հեռանալու մասին՝ չնայած ակումբում մնալու բազմաթիվ կոչերին։ Նախորդ տարի թիմը լքել էր Էդին Ջեկոն, ով տեղափոխվել էր «Ինտեր»։ «Ռոմայի» երկրպագուների համար Մխիթարյանի հեռանալը հնարավոր է ողբերգություն չդառնա, բայց հայը նրանց սիրելի խաղացողն է։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նրան համարում է կարևոր խաղացող, և այդ պատճառով սոցիալական ցանցերը լի են կոչերով։

Պարբերականը նշում է, որ Մխիթարյանի տեղափոխության մասին որոշումը կկայացվի առաջիկա օրերին: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ինտերը» բանակցություններ է վարել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ 33-ամյա կիսապաշտպանը նախնական համաձայնություն է տվել տեղափոխվել միլանյան ակումբ։ 33-ամյա հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Ինտերը» Մխիթարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ 3,5 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաեւ 2 մլն եվրո գումարի բոնուսներ և միջնորդավճարներ գործակալների համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+