Համախմբման անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանի խոսքով`Ոստիկանությունը հանցակազմ չի նկատել Ալեն Սիմոնյանի մոր կողմից երթի մասնակիցներին միջնամատ ցույց տալու գործով, որը հայտնի է «Ալեն Սիմոնյանի մայրը թքում է ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տալիս» վերտառությամբ տեսանյութի հիման վրա ներկայացված դիմումով։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի մայրը ոստիկանությանը տրված իր բացատրության մեջ պարզաբանել է, որ միջնամատը վեր պարզելով` հայտնել է, որ ինքն անպարտելի է, ինչը պատմական խորհրդանիշ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







