Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:50

Ընդդիմությունը Ադրբեջանի և Թուրքայի հետ հարաբերությունների հետ կապված ԱԺ արտահերթ նիստ է պահանջում

«Ելնելով ստեղծված իրավիճակից մեկ անգամ ևս իշխանությունների քաղաքական դեմքը պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով: Մենք հանդես ենք եկել արտահերթ պահանջով. պահանջում ենք արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ հայտարարությամբ։ Այս հայտարարությունը այն քաղաքացիների համար է, որոնք դեռ հավատում են այս իշխանություններին»։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ hայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի խոսով՝ եթե օրվա իշխանությունները չեն վախենում Իլհամ Ալիևից պետք է ստորագրեն այդ հայտարարության տակ: Վերջինս ընթերցեց հայտարարությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Ակախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմարար սկզբունքները հայտարարում ենք.

«1. Հայաստանը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:
2. Պետք է ապահովվի Հայաստանի և Արցախի միջև հուսալի ցամաքային կապ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:
3. Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով:
4. Հայաստանի հետ սահմանագծման ու սահմազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծմամբ։
5. Ադրբեջանի հետ սահամազատման ու սահմագծման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը:
6. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայստանը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը։
7. Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»,- հայտարարեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+