Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Այսօրվա գործընթացներին հետևելով՝ ես տպավորություն եմ ստանում, որ կան շրջանակներ, որոնց ամենակարևոր խնդիրն իրենց թողած բանակցային ժառանգության վերաբերյալ ճշմարտության հետ կապված բացահայտումն է։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խոստացված սենսացիոն բացահայտման մասին։

Նա այս բացահայտումը պետք է աներ դեռ նախորդ հարցուպատասխանին՝ ընդդիմադիրների աչքերին նայելով, քանի որ ընդդիմադիրները հեռացել էին, այն այսօր է անում՝ կրկին առանց նրանց։

«Եվ այն, ինչ պիտի ասեմ, ես երկար ժամանակ ձեռնպահ էի մնում ասելուց, չնայած կտոր-կտոր ասել եմ։ Ասում են, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվի և հենվեր, և հենվել է 1991 թ․ սեպտեմբերի 2-ի ԼՂԻՄ-ի անկախության հռչակման և 1991 թ․ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով ԼՂ ժողովուրդը ԼՂԻՄ-ը հռչակել է անկախ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պնդմամբ՝ իրենք չեն պատերազմ բերել, այլ նախկիններն են պատերազմն անոնս արել։

Փաշինյանը ևս մեկ բացահայտում արեց՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքների նախաձեռնության հեղինակը կամ համահեղինակը հայկական կողմն է։

«2007 թվականին Հայաստանը, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով։ Երբ որ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել, որովհետև մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում։ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներն են այսօր քաղաքում խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետտոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ՀՀ այդ կառավարությունն Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել ԼՂ կարգավիճակի որոշման հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+