Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:39

Պետք է չխանգարենք, որ «մինչև քոքը մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

Պետք է չխանգարենք, որ «մինչև քոքը մաշեն»․ Փաշինյանը՝ ընդդիմության ակցիաների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, պատտասխանելով ընդդիմության գործողությունների հարցին, նշեց, որ հիմա խոսում ենք քաղաքի խցանումների մասին, որը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի ունեցած փլուզմանը:

«Այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանումների առավել բարձր աստիճան: Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել ակցիաների միջոցով իր ասելիքը հանրությանը փոխանցել։ Ընդդիմությունը քաղաքացիների համար անհարմարավետություն է ստեղծում՝ փորձելով «վրեժ» լուծել նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար»,- ասաց նա։

Փաշինյանի համոզմամբ՝ գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը չկարողացավ մինչև վերջ մաշեցնել իշխանությունների «քոքը»։

«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ: Եթե հիշում եք, այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանության վարկանիշը մինչև քոք մաշացնելու է և չկարողանալով դա իրականացնել՝ հիմա այդ ուժը ինքը իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը, և կարծում եմ՝ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոքը» մաշեն»,- հայտարարեց վարչապետը։

Ի դեպ, Փաշինյանը նկատեց, որ ակցիաների ընթացքում նոր ռեկորդներ են արձանագրվել, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանինը կամ քաղաքացունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+