Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:49

Միրզոյանն ու Գալագերը ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Միրզոյանն ու Գալագերը ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում, արձանագրելով փոխվստահությամբ, հարգանքով ու արդյունավետ երկխոսությամբ բնութագրվող հարաբերությունները, որոնք խարսխված են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգի և վաղեմի պատմական կապերի վրա, պատրաստակամություն է հայտնել շարունակել հարատև խաղաղության ու կայուն զարգացման միջազգային և տարածաշրջանային օրակարգի իրագործման, ինչպես նաև խաղաղ համագոյակցությանն ուղղված երկուստեք ջանքերը: Նախարար Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետի» բարձրագույն տիտղոսին արժանացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սրբազան քահանայապետի սկզբունքային դիրքորոշման համար։

Իր հերթին Վատիկանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ վերջերս Երևանում բացված Առաքելական նվիրակությունը Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունները բարեկամական ու անկեղծ ոգով զարգացման կարևոր վկայություն է։

Վերհիշելով երկկողմ բարձրաստիճան այցերը արք․ Գալագերը հավելել է, որ Սուրբ Աթոռը մտադիր է առավել ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մասնավորապես բարոյական արժեքները, արդարությունը և խաղաղությունը խրախուսելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+