Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:40

Ֆրանսիայի հրապարակում մեծահարուստները շարքային քաղաքացիների դեմ են պայքարի դուրս եկել. Աղազարյան

Ֆրանսիայի հրապարակում մեծահարուստները շարքային քաղաքացիների դեմ են պայքարի դուրս եկել. Աղազարյան

Ես չեմ գտնում, որ իշխանափոխության հանրային պահանջ կա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ես կարծում եմ, որ կան հայրենակիցներ, որոնք անկեղծորեն գտնում են, որ օրվա իշխանությունները չի արդարացնում իրենց սպասելիքները, բայց մյուս կողմից կան շատ քաղաքացիներ, որ դա անում են, որպեսզի վերադարձնեն նախկին իշխանություններին՝ պահպանելու տարիների անաշխատ կուտակածը։ Կան նաև մարդիկ, որ օրվա վարձավճարի դիմաց են հավաքվում։ «…» Այդ համախումբն իր գործողությունները պետք է այնպես իրականացնի, որպեսզի ուրիշների իրավունքները չոտնահարվի», — նշեց Աղազարյանը։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմության կողմից հնչեցված բազմամարդություն ասվածը հարաբերական է։ Հարցին, թե որքա՞ն մարդ պետք է դուրս գա փողոց, որ Փաշինյանը հրաժարական տա, Աղազարյանն ասաց, որ դա պետք է լինի այնպես, որ հասկացվի համաժողովրդական պահանաջը։ «Պետք է դա ակնհայտ լինի բոլորի համար, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների», — նշեց Աղազարյանը։

Նա նշեց, որ իշխանությունները չեն պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների։ «Հնարավոր է 1 կամ 2 տարի հետո իրավիճակ ստեղծվի, որ այդ թեմային անդրադառնանք, բայց այսօր դրա անհրաժեշտությունը չկա»,-նշեց իշխանության ներկայացուցիչը։

Ըստ Աղազարյանի՝ «Դիմադրություն» շարժման առանցքային դերակատարը Ռոբերտ Քոչարյանն և այն, ըստ էության, դասակարգային շարժում է։

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+