Այն, ինչ խոսում են, թող մտածեն, որ դրա համար պատասխան են տալու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին։
«Խոսքը մի քանի պատգամավորի մասին է, մնացածն ազատ տեղ ունեն նահանջելու այս ամբողջ պատասխանատվությունը չկրելու համար։ Այդ հնարավորությունն իրենց տրված է»,- ասաց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշել է նաև, որ ձերբակալություններով ու նաև ՀՅԴ-ականներին կալանավորելով՝ ցասումը կասեցնել հնարավոր չէ։
Նշենք, որ այսօր մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր կրկին անդրադարձել «Դիմադրություն» շարժմանը։ Նա նշել էր, որ ընդդիմությունը պայքարում է թալանածը պահելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






