Վաղը ճանապարները կրկնակի են փակ լինելու, պետք է ամբողջ քաղաքի երթևեկությունը կաթվածահար անենք։ Այս մասին այսօր կայացած հանրավաքի ժամանակ հայտարարել է «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Պետք է հասնենք նրան, որ ո՛չ ոստիկանական բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպով հնարավոր լինի կասեցնելու»,-հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ոստիկանության Երևանի բաժիններում այլևս տեղ չի եղել բերման ենթարկվածների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






