Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:08

Պարենի և էներգակիրների գների բարձրացում է կանխատեսվում․ ԿԲ նախագահի տեղակալ

Պարենի և էներգակիրների գների բարձրացում է կանխատեսվում․ ԿԲ նախագահի տեղակալ

Նախորդ տարվա՝ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ, ՀՀ-ում գնաճը կազմել է 7,4 տոկոս, արձանագրվել է 7,2 տոկոս միջին գնաճ։ Իսկ արտաքին տարբեր միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացել է 4,25-7,75 տոկոս։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2021 թվականի համար ԿԲ-ն նախատեսում էր 1,5 տոկոս տնտեսական աճ։ Պաշտոնյանն նկատեց, որ հաշվի առնելով արտաքին գործոնները՝ տնտեսական աճի ցուցանիշները փոփոխվել են՝ ավելացել են գնաճային նշումները, արդյունքում ունեցանք 5,7 տոկոս տնտեսական աճ և 7, 4 տոկոս գնաճ։

ԿԲ նախագահի տեղակալի պնդմամբ՝ վարվել է զսպող և խթանող դրամավարկային քաղաքականություն։

Իսկ այս տարվա գնաճային կանխատեսումների մասին Հովհաննես Խաչատրյանը նշեց, որ կանխատեսել են 6,5 տոկոս աճի մակարդակ և 1, 5 տոկոս տնտեսական աճ։

«Հիմնական պատճառը, որը և´ գնաճային է, և´ ինչ-որ չափով տնտեսական աճին նպաստող է, արտաքին միջավայրն է: Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ: Միջազգային այցելուները ստեղծել են և´ պահանջարկ, և´ գնաճային ճնշումներ են ավելացրել: Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում՝ ռիսկի պրեմիաների էական կտրուկ աճի և միջազգային գների աճի պատճառով, որոնք տեղի ունեցան միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով»,- մատնանշեց Խաչատրյանը:

ԿԲ ներկայացուցիչն ընդգծեց, որ ԿԲ կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում:

«Ինչ վերաբերում է միջազգային գներին, պետք է նշել, որ պարենի գները բարձր մակարդակի վրա են լինելու, էներգակիրներինը՝ ևս։ Կենտրոնական բանկի կանխատեսման սցենարում գնաճը պայմանավորված էր աշխարհաքաղաքական լարվածությամբ»,- ներկայացրեց ԿԲ փոխնախագահը։

Հովհաննես Խաչատրյանը խոսեց նաև միջազգային առևտրից և ՌԴ-ից մեր տնտեսության ազդեցության մասին։

Պաշտոնյանի տեղեկացմամբ՝ մենք ունենք 2,5 մլրդ դոլարի միջազգային առևտուր ՌԴ-ի հետ, որի շուրջ 800 մլն դոլարը կազմում է ՀՀ-ից արտահանումները։ Նա հավելեց, որ  ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:  ԿԲ փոխնագահի փոխանցմամբ՝  Ուկրաինայի հետ առևտուրը մոտ է զրոյին, բայց ծավալներն ինչ-որ կերպ լրացվելու են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+