Դաշնակցական Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժվել է: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը:
«Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է։ Կեցցե՛ ԴԱՏԱՎՈՐԸ: Հիշեցնեմ, որ մինչ այս պահը այդ դեպքով բոլորը, բացառությամբ մեկ անչափահասի, կալանավորվել են, սակայն այդ հանգամանքը չխանգարեց դատավոր Ոսկանյանին, որպեսզի կայացնի օբյեկտիվ դատական ակտ»,-գրել է Գ. Պապոյանը:
Նշենք, որ խոսքը Գյումրիում մի խումբ անձանց կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի մասին է, ոի շրջանակներում ձերբակալվել էր նաև Խլղաթյանը:
Դեպքը դեղի է ունեցել ընդդիմության՝ Գյումրի այցի ու այնտեղ անցկացված հանրահավաքի օրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







