Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները փայլուն են հանդես եկել Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված Շահիդ Հասան Աշուրիի անվան գավաթի 15-րդ խաղարկությունում, տեղեկացնում են ֆեդերացիայից։
Ոսկե մեդալակիրներ են դարձել Հոմերոս Առաքելյանը (55կգ), Սուրեն Աղաջանյանը (60կգ) և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:
Ալբերտ Վարդանյանը (130կգ) և Աշոտ Մանուկյանը (60կգ) դարձել են արծաթե մեդալակիր:
Բրոնզե մեդալներ են նվաճել 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և Վարուժան Անտոնյանը (63կգ):
Թիմային հաշվարկով մեր ընտրանին երկրորդ տեղն է զբաղեցրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







