Բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Facebook-յան էջից։
«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։
Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։
Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






