Հայաստանի պատանի ազատ ոճային ըմբիշները 3 մեդալ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Իրանի Ամոլում կայացած մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը: Արծաթե մեդալ է նվաճել Արման Հարությունյանը (45կգ): Բրոնզե մեդալն էլ բաժին է հասել հայկո Գասպարյանին (48 կգ):
Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի և մարզիչ Արմեն Շահվերդյանի գլխավորությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







