«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ է հայտնել այսօր Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպից: Նա նշել է, որ ճանապարհը փակած քաղաքացիների թվում իսկապես եղել են գերիների հարազատներ:
Նշենք, որ ոստիկաններին հաջողվել է բացել Գյումրի գնացող ճանապարհը: Ընդդիմիությունը շարունակում է իր ճանապարհը:
«Գերիների հարազատների առումով հասկանալի կլիներ այդ ամենը, եթե չլիներ մի հանգամանք: Միաբերան մի թեզ էր շրջանառվում. Թուրքիայի դրոշը վառել եք, դրա համար էլ մեր երեխաներին հետ չեն բերել»: Այս մարդկանց մանիպուլացրել են, ու, բնականաբար, նրանք հոգեբանական կախվածություն ունեն իշխանությունից: Բայց այսօր կատարվեց ահավոր մի բան: Գերիների հարազատներին կհասկանայի, եթե նրանց բոլոր հետևում չերևար մեկ-երկուսի ականջները: Այստեղ էր նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայր Արմանը: Մարդ կարող է հազար զանցանքներ գործել, բայց ուրիշի դժբախտության վրա միավորներ հավաքելը մեղք է, տղա՛: Քրոջ աթոռը ժամանակավոր է»,-նշեց Մանուկյան՝ ընդգծելով, որ իրենց ճանապարհը փորձել են փակել Հոռոմի հատվածում:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրի գնալու ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել էին ընդդիմության ճանապարհը:
Այսօր ժամը 13։00-ին Գյումրիում հանրահավաք է նախատեսված:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումը երեկ ավտոերթ էր իրականացնել դեպի Վանաձոր, որտեղ ևս հանրահավաք տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






