Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մեր քաղաքացիներից մեկը պատրաստվում է մարմնական վնասվածք հասցնել ընդդիմությունից 3 հոգու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
Տեղեկությունը Armenia Today-ին հաստատել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում։
Aravot.am -ի տեղեկություններով՝ ոստիկանության միջամտության շնորհիվ տվյալ միջադեպը կանխվել է, ու այդ քաղաքացուն տարել են ոստիկանական բաժին, որտեղ նա չի հերքել իր մտադրությունը: Քոչարյանին, Վանեցյանին եւ Սաղաթելյանին վնասել պատրաստվող քաղաքացին տվել է խոստովանական բացատրություն ու պատճառաբանել է, որ դեմ է «նախկիններին», չի ուզում, որ նրանք իշխանություն ստանան: Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







