Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերը և այդ ուղղությամբ արված քայլերը քննարկել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆոն:
Մտքեր են փոխանակվել նաև բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







