Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 23 հարց:
Խորհրդարանի օրակարգը բավականին հագեցած է` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի համալրում, դատախազության տարեկան հաշվետվություն, որը կներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԻՊ հաշվետվություն։
Քննարկելու են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը։ Նիստին մասնակցում են միայն ՔՊ պատգամավորները։
Ընդդիմությունը, որն արդեն մի քանի շաբաթ է՝ փողոցում է, չի մասնակցում քառօրյային։ Թեև խորհրդարանական ընդդիմության առաջնորդները չեն բացառում, որ հնարավոր է՝ ԱԺ ամբիոնն օգտագործեն պայքարի կոչեր հնչեցնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






