Բաքվում ոստիկանությունը խոչընդոտել է մայիսմեկյան ակցիայի անցկացմանը։
Turan-ի փոխանցմամբ՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ «Ժողովրդավարություն 1918» երիտասարդական շարժման մի խումբ ակտիվիստներ մայիսի 1-ին հավաքվել են Բաքվի Նիզամիի շրջանի «Ազատ աշխատող» հուշարձանի մոտ։
Նշվում է, որ ցուցարարները պաստառ են բացել, որի վրա գրված է եղել «Վե՛րջ շահագործմանը»։
Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են ցուցարարների վրա և պոկել պաստառը։ Ակցիայի 7 մասնակիցներ տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







