Երևանը ցանկանում է, որ Ռուսաստանն ու Եվրամիությունը աջակցություն ցուցաբերեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցում: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք ցանկանում ենք նաև, որ միջազգային հանրությունը, գիտելիքներ ունեցող և ինստիտուցիոնալ փաստաթղթերի կրող պետությունները օգնություն ցույց տան, որ մենք անցնենք սահմանագծման և սահմանազատման գործընթաց», — ասել է նա՝ պատասխանելով սահմանային հանձնաժողովի կազմի մասին հարցին։
Պատասխանելով այն հարցին, թե խոսքը միայն Ռուսաստանի մասին է, ԱԽ քարտուղարը հայտարարել է. «Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բրյուսելի, անհրաժեշտության դեպքում նաև այլ բանակցություններ կանցկացնենք»:
Գրիգորյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմում հայկական կողմից կընդգրկվեն տարբեր պետական ինստիտուտների ներկայացուցիչներ, որոնք առնչվում են գործընթացին, մասնավորապես, ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







