Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:42

Պուտինը Միշելի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում

Պուտինը Միշելի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը հեռախոսով քննարկել է իրավիճակը Ուկրաինայում, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում և Բրյուսելում Միշելի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կայացած բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման խնդրին։

«Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրոպական խորհրդի ղեկավարը և ՌԴ նախագահը մանրամասն քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակի զարգացումը։ Շառլ Միշելը Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների մասին։

Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր հիմնարար գնահատականները՝ կապված հանրապետությունների պաշտպանության հատուկ ռազմական գործողության հետ։ Նշվել է, որ Մարիուպոլի ազատագրումից հետո մարդասիրական նկատառումներով հրաման է տրվել չեղյալ համարել «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու գրոհը։

ՌԴ նախագահը խոսել է խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված շարունակական միջոցառումների, մարդասիրական միջանցքների ամենօրյա բացման և մարտական ​​գոտուց խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար լռության ռեժիմի հայտարարման մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+