Խնդիրը բացառապես իրավական է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ոստիկանությունը թույլ չի տալիս, որպեսզի Ազատության հրապարակում հացադուլ անող 44-օրյա պատերազմի մասնակիցների համար վրան տեղադրվի։
«Մենք ունենք հավաքների ազատության անցկացման վերաբերյալ իրավակարգավորումներ, դրա վերաբերյալ օրենք և առաջնորդվում են տվալ օրենքի դրույթներով»,- պարզաբանեց նա։
Արա Ֆիդանյանն ասաց, որ Ազատության հրապարակում ակցիա անելու վերաբերյալ միայն ապրիլի 17-ի բողոքի գործողության մասին են ծանուցում ստացել։ Հետևաբար, այս օրերին շարունակվող «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և նրա համակիրների ակցիան օրինական չէ։
«Ապրիլի 17-ին ծանուցում են ստացել՝ հրատապով, իսկ հավաքների անցկացման վերաբերյալ իրավակարգավորումների համաձայն՝ շտապի դեպքում դրանք կարող են տևել առավելագույնը 6 ժամ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցաների և նստացույցի մասին է հայտարարել։ Արդեն հինգերորդ օրը ակցիաները մեկնարկել են։
Ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիաների է միասցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի երկու մասնակից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






