Մեր անվասայլակով բասկետբոլի հավաքական թիմն այս օրերին գտնվում է Ֆրանսիայի Լիլլ քաղաքում, որտեղ կմասնակցի Անվասայլակով բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2023թ. խաղարկության որակավորման փուլին: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեից։
Մեր հավաքական թիմը Լիլլ է մեկնել հետևյալ կազմով.
Ս. Մխիթարյան
Հ. Խզմալյան
Հ. Մանուկյան
Հ. Մարգարյան
Ռ.Եղիազարյան
Ս. Ներսիսյան
Զ.Մարգարյան
Ս. Ասատրյան
Է. Սողոմոնյան
Ա.Սարգսյան
Մ. Քարիմի
Օ. Հաշեմաբադի
Ռ. Էյվազի
Թիմի մարզիչն է Ա. Խակին, գլխավոր մարզիչը՝ Հ. Եսայանը:
Հավաքականի թիմին ուղեկցում է նաև Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ՝ Հակոբ Աբրահամյանը:
Բասկետբոլի թիմի մանկացությունը այս կարևոր մրցաշարին հնարավոր է դարձել ՀՀ պետական բյուջեի, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի և մասնավոր բարերարների, միջոցների և աջակցության շնորհիվ։
Շնորհակալություն բոլոր նրանց, ում ջանքերով և աջակցությամբ կազմակերպվեց և իրականացվեց սույն գործընթացը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







