Հասարակությունը մեր գործողությունների պլանն արդեն տեսնում է, այս միջոցառումը այդ պլանի մի մաս է։ Այս մասին Ազատության հրապարակում Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Անդրադառնալով ընդդիմախոսների՝ իշխանությունների այն դիտարկումներին, թե մարդիկ չեն միանում բողոքի ակցիաներին՝ նա նշեց․
«Մեր ընդդիմախոսները Արցախն ու Հայաստանը կործանողներն են։ Իրենք, բնականաբար, այդպես պետք է ասեն, քանի որ ունեն իշխանությունը պահելու նպատակ, իսկ իշխանությունն իրենց միակ սրբությունն է։ Իրենք եթե նորմալ լինեին, հիմա այսպիսի վիճակում չէինք լինի, այսօր, իրենց պատկերացմամբ, Արցախն Ադրբեջանի կազմում չէր լինի»։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Հայրենիք» կուսակցությունը Ազատության հրապարակում է, հայտարարել է բողոքի նոր գործողությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







