Հնարավոր է կանխել հայրենիքի մնացած մասի կորուստը, անհնարին ոչինչ չկա։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսպիպյանը։
«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ»,- նկատեց նախկին պաշտոնյան։
Անդրադառնալով Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու գործողություններին, Օսիպյանը պատգամավորների և քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի համարեց։
«Կոչ կանեմ իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ 2018 -ին եղել են դեպքեր, երբ ես եմ իմ գործընկերներին խնդրել, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն: Սակայն այս անգամ թող իմ գործընկերները ուշադիր լինեն հրաման կատարելուց»,- հայտարարեց նախկին ոտիկանապետը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






