Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:44

Փաշինյանի պարտականությունների մեջ նաև Արցախի հանձնումն է․ Գագիկ Հարությունյան

Փաշինյանի պարտականությունների մեջ նաև Արցախի հանձնումն է․ Գագիկ Հարությունյան

Նիկոլ Փաշինյանը նշանակված է Հայաստանում «գունավոր հեղափոխության» մեխանիզմով, որպեսզի կատարի իր պարտականությունները, որոնցից մեկը Արցախի հանձնումն է։

Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները և Արցախի Հանրապետության շուրջ առկա գործընթացները։

«Ակնհայտ է, որ այդ բոլոր գործընթացների մոդերատորներն են որոշակի պետություններ և կազմակերպություններ։ Փաշինյանի և նրա թիմի բոլոր գործողությունները թելադրված են այդ ուժերով, սցենարը հստակ գրված է։ Ի դեպ, Փաշինյանի թիմին այդ կենտրոնները հավաքել են հստակ չափանիշներով. նրանք ոչ միայն որոշակի մենթալիտետով, այլև անկարող, զոմբիացվող մարդիկ են», — ասաց Գագիկ Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարաբերական կայունությունն այսօր պահպանվում է ռուսական խաղաղապահ զորախմբի շնորհիվ:

«Ռուսաստանը, որին Հայաստանի հետ կապում են դարավոր քաղաքակրթական կապերը, բնականաբար, ցանկանում է պահպանել այդ տարածաշրջանն իր ավանդական ազդեցության գոտում»,- ասաց նա՝ հավելելով, որ արցախցիների անվտանգության և Արցախի փրկության միակ երաշխիքն այսօր ռուսական ռազմական ներկայությունն է։

«Հիշենք նաև, որ միակ երկիրը, որը բազմաթիվ պատերազմներ է վարել Թուրքիայի հետ և միշտ հաղթել է, Ռուսաստանն է», — ասաց նա:

Գագիկ Հարությունյանի խոսքով ՝ Հայաստանի պետականության հետագա գոյությունը կախված է Արցախի ճակատագրից։

«Եթե ամեն ինչ շարունակվի նախապես ծրագրված սցենարով, ապա Արցախը կարող է ամբողջությամբ անցնել Ադրբեջանի իրավասության տակ։ Իսկ դա կհանգեցնի նրան, որ թուրքերը շատ հմուտ են և ընդամենը մի քանի տարվա ընթացքում Արցախը կմաքրեն հայերից»,- ասաց նա։

Նշենք, որ նախօրեին խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։
Նա նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+