Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:
«Կարևոր իրադարձություն նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։ ԵՄ — ն աջակցում է ուղղակի շփումներին և փոխգործակցությանը», — գրել է նա Twitter-յան իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին խաղաղ պայմանագիրի և սահմանի սահմանազատման հարցերը:
Նախարարները նաև մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար հարցերի շուրջ, նշվում է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







