Ռուսաստանում շրջանառության մեջ կարող էր հայտնվել սալմոնելայով Kinder-ի արտադրանք։ Այս մասին հայտնում է «Роспотребнадзор»-ի Telegram ալիքը։
Սալմոնելան մանրէ է, որ կարող է առաջացնել աղիքային վարակներ։
Նշվել է քաղցրավենիքի ցանկը, որոնք կարող են պարունակել բակտերիաներ:
— Kinder happy moments
— Kinder circus
— Kinder mix
— Kinder uovo maxi
— Schoko-bons
— Mix cross cat kinder
— Happy snack։
Роспотребнадзор-ը վստահեցնում է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները՝ սալմոնելայով արտադրանքն առգրավելու և շրջանառությունից հանելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







