Թուրքիայի ոստիկանության կազմավորման օրը՝ ապրիլի 10-ին, թուրք պաշտոնաթող, թոշակառու ոստիկաններն ակցիա են իրականցնելու Անկարայում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նրանք մի շարք հարցեր են բարձրացնելու ոստիկանների աշխատանքային պայմանների ծանրության, ոստիկանների ինքնասպանությունների և ոստիկաններին «3600 հավելյալ ցուցիչի» (3600 ek gösterge) տրամարդման հետ կապված, որը որոշիչ ցուցանիշ է պաշտոնյաների աշխատավարձերի, թոշակների չափի սահմանման գործում։ Նրանք հանդես են գալու մամուլի հայտարարությունով։
«Polemses» հարթակի ներկայացուցիչներից Օրալ Արարատը հայտնել է, որ Անկարայի նահանգապետարանը նախօրոք ծանուցվել է մամուլի հայտարարության մասին, սակայն իրենք դեռևս պատասխան չեն ստացել։
«Դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում կկայացնի նահանգապետարանը։ Թոշակառու ոստիկանները, սակայն, կիրակի օրը հանդես կգան մամուլի հայտարարությամբ։ Այս անգամ հետաքրքիր իրավիճակ է լինելու։ Ոստիկանը՝ ոստիկանի դեմ։ Հուսամ՝ տհաճ պատկերների ականատես չենք լինի»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







