Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջատարի դիրքը նախագահական ընտրությունների առաջին փուլից երեք օր առաջ, որը տեղի կունենա ապրիլի 10-ին: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի Ifop-ի անցկացրած հարցման տվյալները, համաձայն որոնց առաջին փուլում Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27 տոկոսը։
Նա մոտ նույնքան պոտենցիալ ձայն ունի, որքան շաբաթվա սկզբին։
Ընտրարշավի մյուս առաջատարների թվում պատգամավոր Մարին Լը Պենը, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 23,5 տոկոսը: Շաբաթվա սկզբի համեմատ նա ստացել է լրացուցիչ 0,5%։ Ամրապնդվել են նաև Ժան Լյուկ Մելանշոնի դիրքերը։
Նրա օգտին այժմ պատրաստ է քվեարկել 17,5 տոկոսը, ինչը 1 տոկոսով ավելի է, քան շաբաթվա սկզբին: Ընդհանուր առմամբ, ընտրարշավին մասնակցում է 12 թեկնածու, որոնք գրանցված են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից։ Վերջին շաբաթվա ընթացքում մրցավազքի մյուս մասնակիցների մեծ մասը հետ է մղվել առաջատարներից։ Ifop-ը գործող նախագահին հաղթանակ է տալիս 52,5% արդյունքով, իսկ իր ամենահավանական մրցակցուհուն՝ 47,5%։ 2017-ի ընտրություններում, երբ եզրափակիչում մրցում էին նույն թեկնածուները, Մակրոնը հաղթանակ էր տարել 66 տոկոս արդյունքով, իսկ Լե Պենն այն ժամանակ ստացել էր ընտրողների ձայների 33 տոկոսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






